Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՈԻՅՇ

Կը հնազանդիմ ձեր կամաց...


ՓԱՅԼԱԿ

Կեցցե՛ տիկին Անույշ, որ հաճեցավ իրավախոհ ըլլալ և դյուրացնել մեր փափուկ պաշտոնը։


ԵՐԿԱԹ

Գնացեք ձեր սենյակը քաշվեցեք և հանդարտեցեք, որովհետև շատ հուզվեցաք։ (Անույշ կը մեկնի):


ՓԱՅԼԱԿ, առ Պաղտասար

Ջանացե՛ք այսուհետև զինքն գոհ ընելու, ձեր կինն գոհար մ՝է։ (Կը մեկնի):


ԵՐԿԱԹ, առ Պաղտասար

Սեր և միաբանություն կը բարեմաղթեմ, Պաղտասար աղբար։ (Կը մեկնի):


ՏԵՍԻԼ ԺԱ.

ՊԱՂՏԱՍԱՐ, առանձին

Այսպե՜ս են եղեր աշխարհիս գործերը... բռնությամբ Փրկիչ կը տանին կոր իբրև խենթ... Անգամ մը հոն երթալեն վերջը իբրև խենթ, աշխատե՛ ու աշխատե՛, որ խենթ ըլլալդ հաստատես, որո՝ւ պիտի հասկցնես... եթե հաշտվելու համար խոսք, չտայի՝ մինչև հիմա խենթերու քովը գնացած՜ պիտի ըլլայի...։ Ա՛լ համոզվեցա թե այս անպատիվ կնիկեն բաժնվիլ կարելի չէ, բայց որովհետև անպատիվ ապրիլն ալ անհնար է իևձ, քիչ մը ժամանակ ալ ակռաներս կը սխմեմ, գործերս ուզածիս պես կը կարգադրեմ և օր մը կելնեմ Ամերիկա կը փախչիմ... ուրիշ ճար չկա։ Վա՜յ անոնց, որ իմինիս պես կնիկ ունին, Աստված ողորմի... իրավունքն ու արդարութիւնն իմ հետս ըլլան ու չկարենամ դատը վաստըկիլ,