Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


իրավ, կամ խենթենալու բան է կամ ճաթելու: Մեկ թյուրատեսությամբ այնչափ հայտնի անիրավոլթյուններ գործեցին, որ դիմանալու բան չէ։ Աս իմ կնիկս է կըսեմ կոր, ու չեն ամչնար կոր ինձի պատասխանելու, թե կնոջդ նմանող կնիկ մէ տեսածդ։ Իրավունքը մտիկ ընել չուզողին ուզածիդ չափ խոսե՛, ի՝նչ օգուտ ունի։ Բայց, վնաս չունի, այս թյուրատեսությունն հիմա իմ ալգդործիս կուգա, դռնե մինչև որ գոծերս կարգադրեմ՝ իրավունք կունենամ բարեկամացս ըսելու, թե խաբված եմ կին մը կնոջս նմանցնելով, մինչդեռ եթե այս թյուրատեսությունն չըլլար՝ այս օրվնե պարտավոր էի փախչիլ։


ՏԵՍԻԼ ԺԲ.

ՆՈՒՅՆ և ՕԳՍԵՆ

ՕԳՍԵՆ

Կը հուսամ թե դատդ նպաստավոր կերպով վերջացուցիր և պատմել տվիր այդ լիրբ կինը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կը խնդրեմ, մաքուր բռնեցեք ձեր լեզուն, իմ կինս լիրբ չէ՛:


ՕԳՍԵՆ

Ի՞նչ է ուրեմն յուր էրիկն մատնող կինը։


ՊԱՂՏԱՍԱՐ

Կինս բնավ մատնած չէ զիս։


ՕԳՍԵՆ

Խենթեցա՞ք։


ՊՍՂՏԱՍԱՐ

Ամենևին։


ՕԳՍԵՆ

Ո՞վ էր ուրեմն Կիպարր սիրողը: