Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/419

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՂՏԱՍԱՐ, պոռալով

Գնացե՛ք սըկե, եթե ոչ հիմա կերթամ հավատքս կը փոխեմ։


ՏԵՍԻԼ ԺԵ.

ՆՈԻՅՆՔ և ԿԻՊԱՐ

ԿԻՊԱՐ

Ի՞նչ աղմուկ է այս։


ՄԱՐԹԱ

Ինչո՞ւ խաբեց զիս, ես անոր խաղալի՞քն եմ:


ԹԱԳՈՒՀԻ

Ասոր պատճառավ աղջիկս արյուն կը փսխե կոր:


ՄԱՐԹԱ

Իմին ալ կուրծքս բռնված է:


ԿԻՊԱՐ

Կերեի թե կատակ մըրած է ձեզի Պաղտասար աղբարն:


ՊԱՂՏԱՍԱՐ

Չեմ ճանչնար զիրենք։


ՄԱՐԹԱ

Չե՞ս ճանչնար։


ԹԱԳՈԻՀԻ

Ստախոս:


ԿԻՊԱՐ

Հեռացե՛ք, ես կը կարգադրեմ ձեր գործը: (Առ Պաղտասար) Մեյ մեկ գումար տալով վերջացնելու է։


ՊԱՂՏԱՍԱՐ

Ինչո՞ւ տամ։