Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Բ.

ԹԵՈՓԻԼԵՆ ՆՈԻՅՆՔ

ԹԵՈՓԻԼԵ

Այս ո՞րքան ուրախ կը տեսնեմ զքեզ, Կոմի՛կ։


ԿՈՄԻԿ

Տե... տե... տե...ր։


ԲԻՐԱԲ

Անանկ խոժոռադեմ մեկն Է, որ զավակս վախցուր, և լեզուն կորույս։


ԹԵՈՓԻԼԵ, բարկությամբ

Ի՞նչ կա, ինչո՞ւ պապանձեր ես:


ԿՈՄԻԿ

Տե... տեր.... պա... պա... պատիվ ունիմ ձեզի ներկայացնելու իմ մեկ հա... հա... հատիկ մա... մա... մայրս։


ԹԵՈՓԻԼԵ

Տիկին, ձեր զավա՞կն է այս։


ԲԻՐԱԲ

Այո՛, պարոն։


ԹԵՈՓԻԼԵ

Բայց քեզի չնմանիր:


ԲԻՐԱԲ

Ոչ.[1] իրեն կը նմանի։


ԹԵՈՓԻԼԵ

Ինչոո չես պատասխաներ։


ԲԻՐԱԲ

Վասնզի կարողություն չունի։


ԿՈՄԻԿ

Տեր, պատասխանելու բան մը չկա։

  1. [Այ<ո>]