Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/420

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿԻՊԱՐ. ցած առ Պաղտասար

Ո՞վ պիտի երթա գա դատարաններ, ասոնց հետ դատվելու համար, ձեր պատվույն չիյնար ասոնց հետ ելնել իյնար (Առ Թագուհի և Մարթա) Գնացե՛ր, գնացե՛ր, ես կարգադրեցի ձեր գործը։


ՄԱՐԹԱ

Վստահ ըլլա՞մ թե պիտի կարգվի հետս։


ԹԱԳՈՒՀԻ

Պատվույն վրա խոսք տվա՞վ աղջիկս առնելու։


ԿԻՊԱՐ

Պիտի ջանամ՝ որ երկուքդ ալ գոհ ըլլաք։ (Թագուհի և Մարթա կը մեկնին):


ՍՈԻՐ

Շնորհակալ եմ, պարոն Կիպար, որ կարգադրեցիր այս խնդիրը։ (Կը մեկնի):


ԿԻՊԱՐ

Ուրիշ վճարումներ ալ կան ընելու, զանոնք ալ կը կարգադրեմ ես, Պաղտասար աղբար, դուք հոգ մի ընեք։


ՊԱՂՏԱՍԱՐ

Շնորհակալ եմ, շնորհակալ եմ ձեր անձնվիրութենե (Կը մեկնի):


ՏԵՍԻԼ ԺԶ.

ԿԻՊԱՐ հետո ԱՆՈԻՅՇ

ԿԻՊԱՐ

Վերջապես հաղթանակը տարինք... տիկին Անույշի պատիվն պաշտպանվեցավ և կյանքը փրկվեցավ։ Ալ սիրտս հանդարտ է և կրնամ գիշերները հանգիստ քուն քնանալ։ Խղճիս վրա ահագին բեռ մը պիտի ծանրանար, եթե խեղճ կինն դատապարտվեր իմ պատճառով...