Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Ը.

ՂՈԻԿԱՍ, հետո ՄԱՐԳՐԻՏ

ՂՈԻԿԱՍ

Այս օրվան համար այս դասը կը բավե, դաս մոր տեսական և գործնական եղավ և զոր լավ ըմբռնեցին։ Անպիտաններ, այսչափ ալ մարդս ավանակի տեղ դնել կըլլա մի... երկու ձի կերակրեի ավելի շահավոր կըլլայի և սիրտ չէի հատցուներ... արժանապատվություն, զգացում, խիղճ չունին մարդիկ։


ՄԱՐԳՐԻՏ

Ինչո՞ւ բարկացար դարձյալ։


ՂՈԻԿԱՍ

Մի՛ հարցներ, դուն ես բարկությանս պատճառը, դուն՛ դրիր սրտիս մեջ բարկության հուրը, զոր կարծարծեն այժմ մեր պարոն փեսաներն, անկիրթները։


ՄԱՐԳՐԻՏ

Ի՞նչ ըրին խեղճերը։


ՂՈԻԿԱՍ

Ի՞նչ պիտի ընեին դեռ... սեղանը լափեցին։


ՄԱՐԳՐԻՏ

Բայց վերջապես մին մեր աղջկան ամուսինն է, մեր զավակն է։


ՂՈԻԿԱՍ

Կատեմ ես այն զավակներն, որ իրենց հայրը կը սիրեն միմիայն անոր քսակը հատցնելու համար, անոր ստակովն