Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳՐԻՏ

Թերևս քանի մը տարիք ալ ավելի ունի, և զարմանալին այն է, որ զայն կնության ուղողը հազիվ քսանըհինգ տարեկան է։


ՄԱՐԳԱՐ

Քսանըհինգ հիսուներորդ։


ՄԱՐԳՐԻՏ

Այսօր աղջիկտեսի պիտի գան. չկրցի արգիլել աղջիկտեսը։ Թո՛ղ գան տեսնեն, հոգ չէ, միայն թե աշխատելու Է շրջել Վարդիկին միտքն այդ դիտավարութենեն։ Ամուսնույս բացած չեմ այս խնդիրք, որպեսզի նորանոր կռիվներու առիթ չտամ։ Ուստի կը խնդրեմ, որ առանձին տեսակցեիք Վարդիկին հետ և համոզեիր զինքն, թե պարապ բան է իրեն համար աշխարհ մտնելը։


ՄԱՐԳԱՐ

Պիտի աղաչեի, որ այս պաշտոնն ուրիշի մը հանձնեիք, որովհետև ես ոլորապտույտ ճամբաներով չեմ կրնար խոսիլ, այլ և այլ քաղաքավարական ձևերով չեմ կրնար սքողել ինչ որ կուզեմ ըսել՛ պարզապես կըսեմ իրեն, թե այս խենդութիւն է, ինքն ալ կը վիրավորվի. և չեմ ուզեր, որ վիրավորվի ինձմե։


ՄԱՐԳՐԻՏ

Չէ, չե, հասկցուր կերպով մը... փափուկ կերպով մը... որովհետև, ինչպես գիտեք, ջղային է... չըլլալու որ ջիղերուն դպչի... հոս կը ղրկեմ զինքը...


ՄԱՐԳԱՐ

Զեր սիրույն համար կընդունիմ ուրիշի մալ հակակրությունը հրավիրել։


ՄԱՐԳՐԻՏ

Չէ, չէ... ձեր վրա մեծ համարում ունի։ Արդեն ինքն է, որ կուգա... ես կը մեկնիմ (Կը մեկնի):