Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ժ.

ՄԱՐԳԱՐ և ՎԱՐԴԻԿ

ՎԱՐԴԻԿ

Ուշացաք կարծեմ։


ՄԱՐԳԱՐ

Կանուխ իսկ եկա, բայց, որպես կերևա, սպասողին՛ համար ժամերը դանդաղ կը քալեն։


ՎԱՐԴԻԿ

Իմացաք անշուշտ որոշումս...


ՄԱՐԳԱՐ

Այո՛:


ՎԱՐԴԻԿ

Առանձին ապրելե ձանձրացած՝ ուզեցի ընկեր մը ունենայ, որպեսզի մխիթարե զիս ցավոցս մեջ, քաջալերե հուսահատությանս մեջ, պաշտպանե զիս տկարությանս մեջ:


ՄԱՐԳԱՐ

Այո:


ՎԱՐԴԻԿ

Ինչպես կը թվի ձեզ այս որոշումս։


ՄԱՐԳԱՐ

Ամեն մարդ ազատ է յուր կարծյաց մեջ։


ՎԱՐԴԻԿ

Այսինքն վնասակար որոշում մէ:


ՄԱՐԳԱՐ

Ամեն մարդ տերն է յուր անծին և կրնա որոշումներ տալ ի վնաս կամ հօգուտ յուր անձին։