Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԵՈՓԻԼԵ

Քեզի կը հարցնեմ, թե ինչո՞ւ այնչափ այլայլած ես, պատճառը ըսե՛:


ԿՈՄԻԿ

Պատճառը այն է, որ ուրիշ անգամներ երբ զիս կանչելու ըլլայիր, իսկույն կը պատրասավեի ձեզի պատասխանելու, բայց այս անգամ հանպատրաստից դիմացս ելար, և ըսելիքս մոռցա։


ԹԵՈՓԻԼԵ

Այսքան վախկոտ ես։


ԿՈՄԻԿ

Ձեր կերպարանքը չգիտեմ թե ինչո՛ւ համար այսչափ վախ տվավ ինձի։


ԲԻՐԱԲ, մեկուսի

Թե որ արջ մը ըլլար, զավակս այսքան չէր վախնար։


ԹԵՈՓԻԼԵ

Չեմ ուզեր, որ դիմացս ելած ժամանակդ ասանկ տեսնամ քեզի, կուզեմ որ համարձակ ըլլաս և ամեն հարցումներուս շուտով պատասխանես, ապա թե ոչ կը վռնտեմ զքեզ։


ԿՈՄԻԿ

Չէ... չէ, տեր միշտ, համարձակությամբ պիտի պատասխանեմ:


ԹԵՈՓԻԼԵ

Երվանդը աեսար՞։


ԿՈՄԻԿ

Այո՛, տեր։


ԹԵՈՓԻԼԵ

Ո՜ւր:


ԹԵՈՓԻԼԵ

Ի գոգն Մարգրիտի։


ԹԵՈՓԻԼԵ

Խեղճ տղա. բոլոր իր ստացվածքը վտանգի մեջ կը դնե Մարգրիտի համար, շատ կը սիրե Մարգրիտը։