Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/430

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

պսակներու երջանկության վրա ուրախություն զգալով, այնուհետև առավոտուն մեյ մեկ զլուխ Սաղմոս կարդալով, հետո գուլպա հյուսելով, և երեկոյան դեմ քիչ մը օդ շնչելու համար դաշտը ելնել, երիցուկ քաղել և արևուն ճառագայթներուն տակ չորցնել, որպեսզի ձմեռն եթե քրտնելու պետք ունենանք, եփենք ու խմենք. իմ տարիքիս անձերն ավելի գերեզման մտնել պատրասավելու են քան թե աշխարհ մտնելու:


ՎԱՐԴԻԿ

Չեմ հասկնար:


ՄԱՐԳԱՐ

Մեր տարիքին մեջ սերը կը թափե յուր տերևները. սերը՝ վարսագեղ ձառերու մեջ կը բնակի։


ՎԱՐԴԻԿ

Ի՞նչ կուզեք հետևցնել։


ՄԱՐԳԱՐ

Կուզեմ հետևցնել, թե եթե ես ձեր տեղն ըլլայի և զիս կնության ուզեին, բոլոր ուժովս կը մերժեի. ներեցեք սակայն, այս իմ անձնական կարծիքս է...


ՎԱՐԴԻԿ

Ի՞նչու կը մերժեիք։


ՄԱՐԳԱՐ

Անոր համար կը մերժեի, որովհետև գիտեի, թե երիտասարդի մը սերն ու միտումն գրավելու համար, մի միայն ոսկի ունեի. և գիտեի, թե երբ ամուսնության մը մեջ մի միայն մետաղ կա՝ էրիկն պարզապես հանք բանեցնելու համար կառնե այդ կինն, իբրև գետին մը. կը փորե գետինը, մինչև որ հանքն սպառի. սպառեցա՛վ հանքը, կը թողու գետինը: Կաղաչեմ սակայն, չվիրավորվիք, իմ անձնական համոզումս է այս։