Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԻԿ

Բայց այդ երիտասարդը կը սիրե զիս։


ՄԱՐԳԱՐ

Չեմ պնդեր թե չերևիր, բայց եթե ես քու տեղդ ըլլայի չպիտի հավատայի այդ երիտասարդին փաղաքշական հայտարարությանց, կեղծ սիրույն, շողոմարար շարժումներուն և ձևերուն. որպես կիմանամ, երիտասարդը հազիվ քսանըհինգ տարեկան կա, և ինչո՞ւ համար պիտի սիրե հիսուս տարեկան, աղջիկ մը։


ՎԱՐԴԻԿ

Հիսուն տարեկա՞ն եմ ես։


ՄԱՐԳԱՐ

Ինձի համար կը խոսիմ, ինչո՞ւ դուք ձեզի համար կը հասկնաք, օրիորդ... քսանըհինգ տարեկան տղա մը... իմ զավկիս տեղը...


ՎԱՐԴԻԿ

Ըսել կուզեք թե իմ զավկիս տեղն է։


ՄԱՐԳԱՐ

Իմ մասիս կը խոսիմ ես...


ՎԱՐԴԻԿ

Կաղաչեմ, որ ձեր մասին չխոսիք այլևս և իմ մասիս խոսիք։ Հինգ հարյուր ոսկի ունիմ, և այս երիտասարդը ինձի հավնած է. ամոթ է։ Ես աղվոր չե՞մ...


ՄԱՐԳԱՐ

Ինչո՛ւ չըլլաք։


ՎԱՐԴԻԿ

Դժոխային դեմք ունիմ, մունիմ, թխագույն, կատվի աչքե՞ր ունիմ:


ՄԱՐԳԱՐ

Ինչո՞ւ այդպես կը խոսիք։