Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/432

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՐԴԻԿ

Ծե՞ր եմ, ցնղա՞ծ եմ։


ՄԱՐԳԱՐ

Կաղաչեմ, այդպես մի՛ խոսիք, կը բարկանամ։


ՎԱՐԴԻԿ

Աշխարհիս բոլոր տգեղություններն իմ անձիս վրա կր կրեմ, բայց այս երիտասարղը դոր չտեսա տակավին՝ կուզե զիս կնության առնել. հավանի՞մ, թե ոչ։ Ես դարձյալ իմ ընելիքս պիտի ընեմ. ձեր կարծիքն, իբրև պատգամ պիտի չնդունիմ անշուշտ:


ՄԱՐԳԱՐ

Եթե ես ձեր տեղն ըլլայի՝ չէի հավաներ։


ՎԱՐԴԻԿ

Կը քնդրեմ, իմ տեղս մի՛ ըլլաք դուք, ինձի համար խոսեցեք։


ՄԱՐԳԱՐ

Հասարակաց կարծյաց նայելով հավանելու չես:


ՎԱՐԴԻԿ

Ի՞նչ կըսե հասարակաց կարծիքը։


ՄԱՐԳԱՐ

Ի՞նչ պիտի ըսե հասարակաց կարծիքը... արդեն ես այս լուրը դրսեն իմացա. քանի մը բարեկամներ հաղորդեցին ինձ։


ՎԱՐԴԻԿ

Ի՞նչ կարծիք հայտնեցին։


ՄԱՐԳԱՐ

Սա կարծիքը հայտնեցին, թե հարմար չդատեցին։


ՎԱՐԴԻԿ

Ի՞նչու համար հարմար չդատեցին։