Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/434

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

իմ արժանապատվությանս դպչելով հայտնել ձեզ բացարձակորեն, թե ասանկ ամուսնություն մը կատակերգությանց մեջ միայն կրնա կատարվիլ:


ՎԱՐԴԻԿ

Շա՞հ, և ինչո՞ւ բարկությամբ կը խոսիք... կերևի թե շահ մունիք այս ամուսնութեան չկատարվելուն մեջ։


ՄԱՐԳԱՐ, ավելի հուզյալ

Շա՞հ, և ի՞նչ շահ կրնամ ունենալ... ես զքեզ սիրելուս համար կըսեմ, թե վերջը պիտի զղջաս, գոնե, քեզի հասակակից մեկուն հետ կարգվեիր... արարատ աշխարհ պիտի խնդա վրադ, ուսկից որ անցնիս ծաղր ու ծիծաղ պիտի հրավիրես վրադ... արևդ սիրեմ, մի՛ սրդողիր... ճշմարտությունն է այս... ես քու թշնամիդ ըլլալու էի ըսելու համար քեզ, շատ հարմար ամուսնություն մէ, թարմ ես, գեղեցիկ ես... փայլուն ապագա մը կունենաս... ճիշտ կարգվելու տարիքն ունիս... չըսի ասոնք, ինչո՞ւ չըսի ասոնք... անոր համար չըսի, որ չեմ ուղեր դժբախտություն պատրաստել քեզի... և այսպես անկեղծաբար խոսելովս անկեղծությունս կորուսած եղա քեզի համար: Արևդ սիրեմ, մի՛ բարկանար։


ՎԱՐԴԻԿ

Հերի՛ք, հերի՛ք... ես որոշած եմ ամուսնանալ, քու խորհուրդներուդ պետք չունիմ, դուն լավ անկեղծություն կեղծել գիտես...


ՄԱՐԳԱՐ

Ե՞ս... այնպես է, այնպես... իրավունք ունիս... հանցանքն իմս է, որ ասանկ գործերու մեջ կը մտնեմ... կարգվեցե՛ք, կարգվեցե՛ք, բայց հետո մի՛ ըսեք, թե ես պատճառ եղա։


ՎԱՐԴԻԿ

Բնա՛վ։