Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Հավանական է, որ շատ ալ երջանիկ ապրիր, երբեմն անհարմար կարծված ամուսնությանց մեջ ավելի ներդաշնակություն կը տիրե և ներդաշնակ ամուսնությանց մեջ դաշնակն կավրվի... ըրե՛ք... բայց ինձի մի՛ սրդողիր։


ՎԱՐԴԻԿ

Չեմ սրդողիր, բայց կարելի էր առանց վիրավորելու հայտնել ձեր կարծիքները:


ՄԱՐԳԱՐ

Եթե վիրավորեցի՝ ներումն կը խնդրեմ։ Չեմ ուզեր, որ վշտանաս։ Կարգվե՛, կարգվե՛, ես կաշխատիմ, որ այս ամուսնությունը կարգադրեմ, Աստուծով վերջը բարի կըլլա: Մահկանացվացս գուշակությունները շատ անգամ սխալ կելնեն։


ՎԱՐԴԻԿ

Շնորհակալ եմ, դուն ալ ներե ինձ, եթե վիրավորեցի զքեզ։


ՄԱՐԳԱՐ

Ներված է... կերթամ տեսնել եղբորդ կինն, որպեսզի ըսեմ...


ՎԱՐԴԻԿ

Շատ լավ, ըսեր, որ պարապ տեղ չդիմադրեն, որոշումս որոշում է:


ՄԱՐԳԱՐ

Այո՛, (Կը մեկնի):


ՏԵՍԻԼ ԺԱ.

ՎԱՐԴԻԿ

Պարտավոր չեմ բնավ այլես այս մասին հնազանդիլ ծնողացս կամքին, որ մերժեց ամեն երիտասարդ... հինգ հարյուր ոսկվո գումար մունիմ եղբորս քով, կառնեմ և գիտեմ թե կապրիմ։ Թշնամյաց խոսքին կարևորություն չեմ տար...