Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/437

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ըլլար, բախտը խնայեց իրեն։ Այսպես, եթե կարենանք հինգ հարյուր ոսկի կորզել՝ հարյուր հիսունն ինձի կուտա պարտքի տեղ, հարյուր քսանը քեզի, հարյուր հիսունով փոխանակագիրը կը վճարե, որուն պայմանաժամը մոտեցած ութսուն ոսկիով ալ մանր մունը պարտքերուն ի հաշիվ կուտա, քիչ մը շունչ կառնե. ասով սնանկության առաջքն ալ կառնվի: Այնպես չէ՞։


ԹՈՐՈՍ

Այո՛, այո՛... այնպես չէ՞, Լևոն։


ԼԵՎՈՆ

Դուք գիտեք, հարկավ կին մունենալը սնանկություն հրատարակելեն նվազ վտանգավոր է. պարտքերը գոցելու համար կնոջ մը հարկը զգացուցիք ինձ, ի՞նչ կրնամ ընել, ուրիշ պարագայի մը մեջ դեռ քանի մը տարիներ չէի կարգվիր. բայց որովհետև պնդեցիք...


ԹՈՐՈՍ

Մեր պահանջքները վճարելու համար ուրիշ միջոց գտա՞ք...


ՏԵՍԻԼ ԺԳ.

ՆՈԻՅՆՔ և ՄԱՐԳԱՐ

ՄԱՐԳԱՐ

Բարի եք եկեր, բարեկամներ, մեծապես ուրախ եմ զձեզ հոս հանդիպելուս համար, ասանկ այցելությունները կը սիրեմ ես:


ԹՈՐՈՍ

Բարենպատակ այցելոււթյունները կը սիրվին միշտ։


ՄԱՐԳԱՐ, Լևոնը ցույց տալով

Կարծեմ, պարոնն է, որ...


ԹՈՐՈՍ

Այո՛, պարոնն է։