Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/440

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳԱՐ

Ճաշակին հարմար չգտավ կարծեմ:


ԼԵՎՈՆ

Այո՛, այո', ճաշակիս շատ հարմար չեկավ։


ՀՈՎՍԵՓ

Հինգ հարյուր ոսկի...


ՀՈՎՍԵՓ

Թեև առաջին կարգի աղվոր չէ, բայց տգեղ չսեպվիր։


ԹՈՐՈՍ

Կարծես սանկ անուշ հով մունի:


ՀՈՎՍԵՓ

Ե՛ս պիտի ըսեի. առանց զգալու՝ ինքզինքը սիրցնելու հրապույր մը կարծես...


ԹՈՐՈՍ

Անմեղություն մը։


ՀՈՎՍԵՓ

Անբծություն մը։


ՄԱՐԳԱՐ

Իրավ, ամոթխածությունն է, որ...


ԹՈՐՈՍ

Այն չափ մեծ ալ չցուցներ:


ՀՈՎՍԵՓ

Այո՛, այո՛: Լևոն, խոսե։


ՄԱՐԳԱՐ

Պարո՞նը պիտի առնե...