Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/441

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


ԹՈՐՈՍ

Այո՛:


ՄԱՐԳԱՐ

Շատ երջանիկ կըլլաս ամուսնական պատիվդ ապահոված կլլաս։ Հավանություն տուր, թերևս ստակը քեզի կառնենք, երթամ։


ԹՈՐՈՍ

Աս աղջիկը կառնվի:


ՀՈՎՍԵՓ

Այո՛, այո', սիրուն է, պարկեշտ է, բացված չէ։


ՄԱՐԳԱՐ

Երեք հարյուր ոսկի միայն տալ կը հաճի իբրև պռույգ:


ԹՈՐՈՍ

Դրամի համար չէ, բայց Լևոնի ճաշակին չեկավ։


ՀՈՎՍԵՓ

Այո՛, չհաճեցավ:


ՄԱՐԴԱՐ

Եթե չհաճեցավ, տարբեր խնդիր. իսկ եթէ հաճեր, թերևս կրնայի քիչ մալ փրցնել։


ԹՈՐՈՍ

Մեր ճաշակին հարմարեցավ։


ՄԱՐԳԱՐ

Բայց հոգվո գեղեցկությունը, սիրտ մորուն հատակկրնա իյնալ ամեն նայվածք, հստակ, ջինջ ու պայծառ, որ երբեք պղտորված չէ, սիրտ մորուն տակը ճահիճ չգտնվիր. աչքերն անմեղություն կը հայտնեն, հապա շրթունքն, որոնց վրա կը փայլի ամոթխածությունը։


ՀՈՎՍԵՓ

Յոթը հարյուր ոսկի կրնաք տալ։