Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԼԵՎՈՆ

Հինգ հարյուր ոսկի ըսի՞ր... դրամի համար չէ... բայց ունի գեղեցկություն մը...


ՄԱՐԳԱՐ

Տո՛ւր ձեռքդ ինձի:


ԼԵՎՈՆ

Առե՛ք:


ՄԱՐԳԱՐ

Կը հավանի՞ք:


ԼԵՎՈՆ

Այո՛։

Իրարու ձեռք թոթվելու ատեն Ղուկաս կը մտնե


ՂՈԻԿԱՍ

Խորհինք, խորհինք, կը պատասխանենք վերջնական կերպով և հետո կուգանք նշանտուքը կատարել...


ՏԵՍԻԼ ԺԵ.

<ՄԱՐԳԱՐ>

Խիղճս հանդարտեցնելու համար լավագույն ընթացը մը չէի կրնար բռնել. ահա աղջիկը, ահա երիտասարդը... կամ լավ ևս, ահա հինգ հարյուր ոսկին, ահա երիտասարդը. եթե կուզե կրնա առնել, թե ոչ, որո՞ւ հոգը... ասանկ խնդրո մեջ չեզոքություն պահելը շատ աղեկ է... երթամ տեսնել զինքն ու ըսել...


ՏԵՍԻԼ ԺԶ.

ՄԻՀՐԱՆ, ՍԵՐՈԲԵ

ՄԻՀՐԱՆ

Ես ալ քեզ տեսնել կը փափաքեի: Ինչպես բանալու է... ի՞նչ ձևով բանալու է...