Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/444

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՍԵՐՈԲԵ

Ես ալ միտք ունեի ձեզի կարևոր բան մը հաղորդելու... արժանապատվության խնդիր... ի՞նչպես ըսեմ...


ՄԻՀՐԱՆ

Գիտեք, որ երկու ամիսե ի վեր բախտը հոս նետեց զմեզ:


ՍԵՐՈԲԵ

Ճիշտ:


ՄԻՀՐԱՆ

Հոս կուտենք, հոս կը խմենք, հոս կը պառկինք, հոս կելնենք, հոս կը քնանանք, հոս կարթննանք։


ՍԵՐՈԲԵ

Այո՛, այո՛:


ՄԻՀՐԱՆ

Մտածեցի, որ խեղճ մարդն ի՞նչ պարտականություն ունի զմեզ կերակրելու մեր կնիկներովը։


ՍԵՐՈԲԵ

Մեծ ցավ եղած է ինձի ալ այդ կետը... և պիտի ըսեի ձեզի, որ...


ՄԻՀՐԱՆ

Մեղք է մարդուն։


ՍԵՐՈԲԵ

Շատ ազնվությամբ վարվեցավ մեզի հետ։


ՄԻՀՐԱՆ

Օր մը բերնեն ծանր խոսք մը կը փախցնե ակամա և կը վիրավորե, ուստի պետք է որ մենք ալ քիչ մը ծախք ընենք։


ՍԵՐՈԲԵ

Շիտակը կուզե՞ս, արդեն հայտնեց ինձի։