Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/445

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԻՀՐԱՆ

Խոսքը մեր մեջ, ինձի ալ հայտնեց... ինձմե գիտցած մի ըլլար։


ՍԵՐՈԲԵ

Դուն ալ որպես թե յուր վարմունքեն հասկցած եղիր... շատ բարկացեր է արդեն... մեծ հուզմամբ խոսեցավ հետս։


ՄԻՀՐԱՆ

Եթե այնպես է, ջանա գոհացնել զինքը։


ՍԵՐՈԲԵ

Ձեզի համար խոսեցավ։


ՄԻՀՐԱՆ

Մեծ սխալ, ձեզի համար խոսեցավ ինձի։


ՍԵՐՈԲԵ

Ձեզի համար խոսեցավ, եղբայրս...


ՄԻՀՐԱՆ

Ինձի՞ համար...


ՍԵՐՈԲԵ

Այո՛:


ՄԻՀՐԱՆ

Ինձի ալ քեզի համար խոսեցավ... ի՞նչ հարկ կար ասանկ ճամբով իմացնել մեզ։ Շատ անազնիվ մարդ է եղեր... վար մարդ է եղեր... վար մարդ է եղեր...


ՍԵՐՈԲԵ

Կերակրեցիք զիս... մարդ Աստուծո, ի՞նչ է մեր կերածը։


ՄԻՀՐԱՆ

Կերակուրի խոսք բերանն առնել... ի՞նչ տմարդության... արդեն այս ընտանիքին մեջ... խոսիլ մի՛ տար զիս... էրեցա, էրեցա... եղբայր...