Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կոմիկ. Ուրեմն ճշմարիտ է այն [1]առածը որ կըսե՝ երկու ձմերուկ մեկ թևի մը տակ չէն կեցներ (գլուխը ձռած[2]) լալով կը մտնա:


Բիրաբ. Ահ. այսպիսի զավակներն են[3] որ իրենց մոր թշվառությանը պատճառ կըլլան:


ԱՏԱՄՆԱԲՈՅԺՆ ԱՐԵՎԵԼՅԱՆ

(էջ 65 — 218)

«Ատամնաբույժն արևելյանը» Պարոնյանի առաջին կատակերգությունն է, որը լույս է տեսել առանձին գրքույկով, հեղինակի կենդանության տարիներին։


Կատակերգության տեքստը պատրաստելիս օգտագործված Է 1868 թվականի Պոլսի անդրանիկ հրատարակությունը:


Պարոնյանը դժգոհ է մնացել իր այս երկից ևս: Հրանտ Ասատուրը իր «Դիմաստվերներն աշխատության մեջ գրոմ է հետևյալը.


«Հակառակ իր նյութական անձուկ վիճակին, հրապարակեն ժողոված՛ էր Ատամնաբույժն արևելյանի բոլոր օրինակները, որպեսզի գրավաճառները չկարենան ծախել իր այդ գործը» (էջ 174):


Հեղինակի մահվանից հետո, առաջին անգամ Թիֆլիսում, Գյուտ քահանա Աղանյանցի հրատարակությամբ լույս տեսան Պարոնյանի առանձին ստեղծագործությունները, որոնց թվում և «Ատամնաբույժն արևելյանը»: Հետագայում, և՛ նաքասովետական, և սովետական շրջաններում, եղան և այլ հրաաարակություններ։


1) Սահմանադրություն 1860 թվականի մայիսի 24-ին հրապարակվեց թուրքական կառավարութեան կողմից հաստատված Ազգային սահմանադրությունը՝ արևմտահայերի կրթական, կրոնական իրավունքները սահմանող ներքին կանոնադրությունը, Սահմանադրության կիրառումը բուռն պայքարի, հակամարտությունների առիթ հանդիսացավ և դադարեց գործադրվելուց, մինչև 1863 թվականի մարտի կայսերական նոր հրամանագիրր։ Չնայած այն բանին, որ Սահմանադրությունը հեռու չէր գնում կրօնական և կրթական հարցերի կարգավորումից, այնուամենայնիվ հայ ազգային զարթոնքի շրջանում այն գրական նկատելի դեր կատարեց արևմտահայ իրականությունում:

  1. [խոսքը]
  2. [լալով կերթա]
  3. [ի<տենց>զոր]