Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/453

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Հայաստանի կուլտուր-պատմական թանգարանի գրական բաժնի՝ ընկ. Խորեն Սարգսյանի միջոցով՝

Եղիշե Չարենց»:

1935 — 28 — III


Ձեռագիրը բաղկացած Է 18 թերթից (36 էջ), համարակալումները կատարված են հետագայում՝ ոչ հեղինակի կողմից, կարմիր մատիտով, յուրաքանչյուր թերթի աջ կողմում: Վերջում՝ 17 և 18-րդ թերթերի վրա սև մատիտով գրված են ծրագրային նշումներ: Բնագրի վիճակը բավարար է, ընթեռնելի։


Պարոնյանն անավարտ Է թողել «Շողոքորթն». ԺԱ տեսիլից հետո այլես չի շարունակել: Տարիներ անց, երբ 1920 թվականին այն լույս տեսավ առաջին անգամ Պոլսում, Երվանդ Օտյանը փորձեց մի հարմար լուծում տալ ստեղծված կոնֆլիկտին, ամբողջացրեց կատակերգությունը, տալով հետևյալ բացատրությունը հրատարակության առաջաբանում.


«...համարձակեցա կատակերգությունը ամրողջացնել իմ կողմես ավելացնելով մեկ քանի տեսարաններ և լուծում մը տալ ստեղծված կնճռոտության:


Շատ հավանական է, որ Պարոնյան բոլորովին տարբեր և լավագույն կերպով պիտի վերջացներ իր խաղը, եթե երբեր ձեռնարկեր զայն ավարտելու»:


Այսպիսով, Ե. Օտյանի հավելումը կազմեց բուն տեքստի մասը և այն հետագայում, 1932 թվականին Պետհրատի հրատարակած Հ. Պարոնյանի «Երկերի լիակատար ժողովածուի» երկրորդ հատորում լույս տեսավ որպևս կատակերգության ավարտ: Նկատի ունենալով մեր հրատարակության հիմնական սկզբունքը՝ պահպանել հեղինակային բնագրերի անաղարտությունը, նպատակահարմար գտանք Ե. Օտյանի լրացումը տալ առանձին, տեղադրելով այն սույն ծանոթագրությունների վերջում:


1) «Զայս միայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ».— Հույն փիլիսոփա Սոկրատի (469—399 թ, մ.թ.ա.) հայտնի խոսքերը։


2) Պարկայք.—Հունական դիցաբանության երեք աստվածուհիները, որոնք հյուսամ էին մարդկային կյանքի թելը. մեկր բռնում էր աղեկատը, երկրորդր մանում էր, իսկ նրրորդը՝ կտրում։


3) Ողիմպոս.— Ոլիմպոս, Հունաստանի ամենաբարձր լեռը, որը գտնվում է Թեսալիայոլմ: Ըստ հունական դիցաբանության՝ Ոլիմպոսի գագաթն էր առտվածների բնակավայրը.


4) Բնագրի 13-րդ թերթի ազատ մասում կան մատիտով հեղինակը կատարած զանազան նշումներ, հայերեն և թուրքերեն բառեր, որոնք ժամանակի ընթացքում դարձել են անընթեռնելի և հազիվ հնարավոր եղավ գեթ մասամբ վերծանել.