Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/454

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«...Սու թերեզեսինին աճուր...
տիլերին սաթդղը էվ
Քյուչիկ մեյդան
Մարկոսյան Գրիգոր
50 % իր մասը
Ղազար Գրիգորյան

Կոպեյի պանրային մեջ
Թողին ջահով հանդերձ

Մարկոսյան
Պանքա»։


5) Բնագրի 15-րդ թերթի ազատ մասում հեղինակը կատարել է ծրագրային հետևյալ նշումները.

«Որուն համար այսօր հորդ
ըսիր թե կ սիրես
շատ բարի մարդ է
հայր
շիտակը քիչ մնաց որ
Պիտի կասկածեի։
Ինչ կը խոսեիք և այլն»։


Բնադրի 17-րդ թերթը սկսվում է ԺԲ տեսարանով, բայց մի տող գրելուց հետո Պարոնյանը այլևս չի շարունակել, հաջորդ տողերը հետևյալ նշումներն են.

«Հասունանալու համար թող տրված
Որովհետև ինչպես որ ըսիր։
Գեղեցիկ սկզբունք»։


Բնագրի 18-րդ թերթի վրա կան հեղինակի գրած հետևյալ նշումները.

«Ինչ ըսիր Արշակ, եղբորս հետ խոսեցա՞ր
Այո՛, խոսեցա
Եվ կարծեմ ամուսնությանդ հավանություն տվավ
այնպես չէ՞:
Այո՛, տվավ. բայց խիստ դժվարությամբ։
Դե՞մ եղավ։
Այո՛,
Քարասիրտ մարդ մ՝է եղեր.
Բայց վերջեն տեսնելով որ ճարը պիտի հատնի, թույլ տվավ: