Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/456

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շակելով ու ընդարձակելով այն՝ լույս է ընծայել «Մեղվի» 1873 թվականի № 123-ում, «Ասկե անկե» ընդհանուր վերնագրի տակ։


ԻՄ ԳՐՉԻՍ

Բա՛վ է բա՛վ, թողունք ա՛լ արձակ խոսիլն
Եվ քիչ մ՝ալ չափով խոսինք.
Եթե չափն մեզ պակսի՝ միջարկությանց դիմենք
Եթե չհաջողինք, արձակնիս[1] պատրաստ է[2]։

Համբավով իմաստուն, տաղանդով իմաստակ,
Մարդ մը կը շրջեր ամենօր գյուղից տակ[3],
Ձմեռվան հագուստն ծախելով ամառը կը պտըտեր,
Ամառվանը ծախելով՝ անոթի կը կենար։

Ով որ միշտ խոսիլ կուզե՝ թող չափով խոսի.
Կուսության փարյալ անձ մը կար ի տեր.
Որուն ոմանք վարդապետ կըսեն ոման<ք> ավազակապես։

Սիրո երեսեն ինկած գտնելով զինք
Եղբորը կառաջնորդե...


<Ե. ՕՏՅԱՆԻ ԼՐԱՑՈԻՄՆԵՐԸ>

ՏԵՍԻԼ ԺԲ.

ՆՈԻՅՆՔ, ՏԻԳՐԱՆ

ՏԻԳՐԱՆ

Խնդիրը լուսաբանվեցավ:


ԹԱԴԵ, սթափած

Ո՞ր խնդիրը լուսաբանվեցավ։


ՏԻԳՐԱՆ

Օրիորդ Սոֆիին խնդիրը:

  1. արձակը = արձակնիս
  2. [մենք ենք]
  3. [կապրեր հարուստի մը հովանույն տակ]