Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԳ.

ԹԱԴԵ, ՊԱՊԻԿ, ԱՐՇԱԿ

ԹԱԴԵ. Պապիկին

Ի՞նչ կըսես ասոր:


ՊԱՊԻԿ

Խնդրին մեջ թյուրիմացություն ըլլալու է:


ԹԱԴԵ

Հապա դուն ինձի մինչև ետքը կըսեիր, որ Սոֆին ինձի համար հոգի կուտա:


ԱՐՇԱԿ

Ինձի ալ նույն բանը չէի՞ր ըսեր... աս ի՜նչ հակասություն է:


ՊԱՊԻԿ

Հակասություն բան չի կա, այլ միայն թյուրիմացություն... ես թյուրիմացությամբ բան մը ըսեր եմ, դուք թյուրիմացությամբ սխալ հասկցեր եք, պարոն Հովսեփ թյուրիմացությամբ բաներ մը ըսեր է... վերջապես ամենքս ալ թյուրիմացության զոհեր ենք:


ԱՐՇԱԿ

Ո՜վ թյուրիմացություն, ինչ անողոք հարված մը տվիր իմ բանաստեղծի փափուկ սրտիս... երազներս փշրվեցան թյուրիմացության ապառաժներուն վրա...:


ՏԵՍԻԼ ԺԴ.

ՆՈԻՅՆՔ, ԹԵՐԵԶԱ

ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ կա... ձեզի հուզված և տխուր կը տեսնեմ կոր:


ՊԱՊԻԿ

Բան մըն ալ չի կա... պզտիկ թյուրիմացություն մը... որ լուսաբանվեցան:

ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ բանի մասին.