Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/459

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՊԱՊԻԿ

Ամուսնական ծրագրի մը մասին...


ԹԵՐԵԶԱ

Խնդիրը Արշակի՛ն վրա է:


ՊԱՊԻԿ

Ան ալ իր բաժինը ունի։


ԹԵՐԵԶԱ

Բայց թյուրիմացության բան չի կա... մենք իրար կը սիրենք:


ԱՐՇԱԿ

Ավա՜ղ, ափսո՜ս, բարե՜...


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչ կը նշանակե այդ հուսահատական աղաղակները:


ԱՐՇԱԿ

Կը նշանակե որ նորեն թյուրիմացության մեջ ինկանք։


ԹԵՐԵԶԱ

Ի՞նչպես... ուրեմն մինչև հիմա խաբվե՞ր եմ։


ԱՐՇԱԿ

Թյուրիմացվեր ես պարզապես:


ԹԱԴԵ

Բոլոր այս թյուրիմացություններուն վերջ տալու համար, եկեք առայժմ երեքս ալ հրաժարինք մեր ամուսնական ծրագիրներեն։


ՊԱՊԻԿ

Ահա իմաստուն խորհուրդ մը... ամուսնությունն արդեն ինքնին թյուրիմացություն մըն է, և երբ վաթսուն տարեկան մարդ մը կելլե քսան տարեկան աղջիկ մը առնեչու թյուրիմացություններուն թյուրիմացությունը կը գործե... ահա միակ ճշմարիտ խոսքը, որ թերևս ըրած եմ ամբողջ կյանքիս մեջ:


ՊԱՂՏԱՍԱՐ ԱՂԲԱՐ

(էջ 297—421)

«Պաղտասար աղբարը» առաջին անգամ լույս է տեսել հեղինակի խմբագրած «Խիկար» հանդեսում 1886 թվականի օգոստոս-դեկտեմբեր և