Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/46

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ

Այո՛:


ԲԻՐԱԲ

Երկուքն ալ մեկզմեկե ցած։


ԿՈՄԻԿ

Չէ, ասիկա մյուսեն բարձր է։


ԲԻՐԱԲ

Ես երթամ, ինչո՞ւ իս սպասեցնել[1] կը տաս, կը վախնամ աս մարդէն։


ԱՆՏՈՆ

Միշտ անհանգիստ, միշտ հիվանդ. ինչ պիտի ըլլի վիճակս։ Հո՞ս ես, Կոմիկ։


ԿՈՄԻԿ

Այո, տեր։


ԿՈՄԻԿ

Ոչ լուր ունիմ և ոչ մուր, միայն մայր մը ունիմ, որ[2] պատիվ հանձին կը համարիմ զայն ներկայացնելու ձեր մեծությանը։


ԲԻՐԱԲ

Բարի լույս, պարոն։


ԱՆՏՈՆ

Աստուծո բարին, տիկին. ինչպե՞ս եք։

  1. [կ<սպասցնես>]
  2. զոր=որ