Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Այսուհետև չեմ ուզեր զքեզ:

— Ես այ չեմ ուզեր, միայն թե հարկ է, որ հորդ բացվի ամեն բան, հայտնվին ամեն գաղտնիք և տեսնվի, թե որո՞ւնն է իրավունքը։

— Քեզի պես մարդու իրավունք։


Կռվելով տեսարան կուգան

Սերոբե, Բրաբիոն, որ կը հրե Սերոբեն որ կիյնա


— Ես կերակրեմ, որպեսզի ուրիշները սիրես, ձեզի պես ամուսիններուն հետ այսպես վարվելու է:

— Չե՞ք խպնիր:

— Ալ մեր մեջ ներդաշնակությունը կարելի չէ, վերահաստատել... այսօր պետք է, որ երթաս... հիմա կուզեմ, որ դուրս ելնես... դուրս... դուրս... (կը հրե)... դուրս... տունեն դուրս...

— Ո՛չ, չպիտի երթամ... դուն ալ հետս պիտի գաս։

— Ծիծաղները սպասուհվույն համար պահել... ամենեն ավելի հարգական ձևերն անոր նվիրել... ժպիտ, ակնարկություններ անոր... գոնե. աղվորս ըլլար, անոր ընել... համակրութիւն ցույց տալ... գգվել... փայփայել, հնազանդիլ սպասուհվույն... այդ սատանային, այդ հրեշին և ինձի կռնակ դարձնել... կռնակիդ համար առի քեզի... դուրս (Աթոռով զարնել կսպառնա), դո՛ւրս... չեմ ուզեր... չեմ ուզեր տեսնել դեմս մարդ, մոր ամեն օր յուղերս հալեցնելու կը ծառայե ինձի... դո՛ւրս...

— Խենդեցա՞ր... կանանց գեշն որքան աղեղ է եղեր...

— Ոչ...

— Իրավունք ունի... դուք ի՜նչ կարծեցիք մեզի...

— Մենք ձեր գերիներն ենք...

— Դուն մի՛ խառնվիր...

— Առանց ստակի կարգվիլ, ստակ ուզել, առնել, հատցնել երկու ամսվան մեջ, այնուհետև մեզի կրկին հոս բերել, բեռ ըլլալ, այնուհետև հնազանդելու է եղեր այս պարաններուն... հա, հա, ամուսիններ... դուն ալ դուրս գնա...

— Ալ այսուհետև կարելի չէ միասին կենակցիլ...

— Ես կը մերժեմ...

— Չեմ ընդունիր...


Խոսելով տեսարան կուգուն Ղուկաս և Մարգրիտ

— Բոլոր այս չարյաց պատճառր դու ես, կին: Ես գիտեի թե...

— Ինչո՛ւ ես ըլլամ... և ի՜նչ կա, փառք Աստուծո...

— Ի՛նչ կա... տուն ըլլա ու կռիվ չլլա...

— Ի՞նչ պիտի ըլլա տակավին, իրարու գլուք կը պատռեն...