Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/47

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԻՐԱԲ, առ Կոմիկ

Ի՞նչ ըսեմ:


ԿՈՄԻԿ, բարկությամբ

Աղեկ եմ, չըսե՞ս։


ԲԻՐԱԲ

Աղեկ եմ:


ԿՈՄԻԿ

Օ՜շ, այսչափ տարիներե ի՛ վեր միայն բարի լույս մը սորվեր ես, ես ալ ամեն տեղ քեզ կը գովեմ, ըսելով թե իմ մայրս ուսումնական է, ճարտասան է, և դուն...


ԲԻՐԱԲ

Երկար կ՝ընես, Կոմիկ, ահա ըսի որ աղեկ եմ։


ԱՆՏՈՆ, առ Բիրաբ

Ի՞նչ կը խոսիք մեկզմեկու հետ։


ԲԻՐԱԲ, առ Կոմիկ

Ի՞նչ ըսեմ։


ԿՈՄԻԿ

[1]Տեր, լուսահոգի հորս համար կը խոսինք։


ԱՆՏՈՆ

Աղեկ ատեն գտեր եք։ Քիչ մը առաջ Մարգրիտի հետ էի և քու վրայոք շատ գանգատներ կ՝ընե, կրնա՞ս ըսել ինձի պատճառը։


ԿՈՄԻԿ, մեկուսի

Միշտ պատճառ կը հարցնէ, Պատճառը այն է, որ չեմ՝ ձգեր զինքը անծանոթ երիտասարդներու հետ խոսակցի:


ԱՆՏՈՆ

Որո՞ւ հետ կը խոսակցի։


ԲԻՐԱԲ, առ Կոմիկ

Ես երթամ։

  1. <մեկ անընթեռ>