Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ես պատրաստ եմ. քանի որ Երվանդը չսիրեր զինքը, ձեր աղջիկը թշվառության վիհը կիյնա և կը տկարանա օր քան զօր վասնզի, ինչպես որ կըսեին նախնիք, սերը երկու կողմեն ըլլալու է: Ահա իմ խորհածս և գտածս։


ԱՆՏՈՆ

Բայց Մարգրիտը կուզե քեղ սիրել:


ԿՈՄԻԿ

Ինչո՜ւ համար չպիտի ուզե: Ես մարգ չե՞մ։


ԱՆՏՈՆ

Դու, ալ մարդ ես. բայց...


ԿՈՄԻԿ

Տեր, ես ձեր աղջկանը բարություն մը ընելու համար հանձն կառնում այսպիսի ծանր պաշտոն մը. եթե չեք ընդունիր... դուք գիտեք... :


ԱՆՏՈՆ

Ինչպե՞ս կրնա ըլլալ, որ Երվանդը իմ աղջիկս չսիրե անցյալ օր զինքը տեսի և այնչափ քաղաքավարությամբ վարվեցավ հետս, ինչպես որ ծառա մը կընե իր տիրոջը:


ԿՈՄԻԿ

Ձեզի հետ քաղաքավարությամբ վարվիլը երբեք չարգելուր, որ ձեր աղջիկը ատե:


ԱՆՏՈՆ

Ուրեմն բան մը խորհինք որ...


ԲԻՐԱԲ

Ես ալ կը խորհիմ քիչ մը։


ԿՈՄԻԿ

Բարեկամներուս ալ կըսեմ, թող անոնք ալ քիչ մը մտածեն։