Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԿՈՂՄԻՑ

Հայկական ՍԱՌ Գիտությունների ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտը ձեռնարկել է Հակոբ Պարոնյանի երկերի գիտական հրատարակությանը՝ 10 հատորով։


Նախասովետական տարիներին Հ. Պարոնյանի երկերի շատ փոքր մասն է լույս տեսել:


Պարոնյանի գրական ժառանգությունն ըստ արժանվույն գնահատվեց և հասարակական լայն զանգվածների սեփականություն դարձավ միայն Սովետական իշխանության տարիներին։ Դեռևս 20-ական թվականների սկզբներից մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց դեպի երգիծաբանի երկերը։ Առանձին մի քանի գործերի լույս ընծայումից հետո, 1930-ական թվականների սկզբներից, Պետհրատը ձեռնամուխ եղավ Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուի հրատարակութեան դժվարին աշխատանքին՝ Եղիշե Չարենցի ընդհանուր խմբագրությամբ: Ստեղծվեց խմբագրական հանձնաժողով, որի կազմում էին Մանուկ Աբեղյանը՝ հանձնաժողովի նախագահ, Թադևոս Ավդալբեգյանը՝ փոխնախագահ, Գարեգին Լևոնյանը՝ քարտուղար, Ցոլակ Խանզադյանը, Սիմոն Հակոբյանը և Արսեն Տերտերյանը՝ անդամներ։

Հանձնաժողովը քննութեան առնելով առկա նյութը, ծրագրեց Պարոնյանի երկերը հրատարակելվեց կամ յոթը հատորով, առաջին հինգ հատորների մեջ նախատեսելով հրատարակել երգիծաբանի հիմնական աշխատությունները, իսկ 1 — 2 հատորների մեջ՝ փոքր ժանրի ստեղծագործութիւները («Առտնին տեսարաններ», մանրապատումներ և այլն)։


Պարբերական մամուլից հանված աշխատություները գրեթե կրկնապատկեցին նախատեսված ծավալը և հատորների թիվը հասցրին մինչև 11-ի։


Երկերի լիակատար ժողովածուի առաջին մի քանի հատորները լույս տեսան վերոհիշյալ հանձնաժողովի խմբագրությամբ, հետագա հատորները՝ պրոֆեսոր Սարգիս Մանուկյանի ջանքերով։


Այսպիսով, առաջին անգամ սովետական պայմաններով լույս տեսավ Հակոբ Պարոնյանի երկերի լիակատար ժողովածուն, մի հրատարակություն,