Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ

Այո՛. (Առ Կոմիկ) դուն գնա Երվանդը ինձի կանչե՛:


ԿՈՄԻԿ

Շատ աղեկ, տեր (Կ’երթա):


ԱՆՏՈՆ

Դու ալ գնա Մարգրիտը կանչելու։


ԲԻՐԱԲ

Լավ. ծառա եմ։


ՏԵՍԻԼ Դ.

ԵՐՎԱՆԴ և ՆՈՒՅՆ

ԵՐՎԱՆԴ

Տարօրինակ բաներ, Մարգրիտը իր հոգին կուտա Երվանդի համար, և Երվանդը իր ատելուէյունները Մարգրիտի համար. անհավատալի դեպք: Բանի մեջ բան կա: Ինչ որ ըլլա հարկավ ետքեն պիտի հասու ըլլամ[1]: Հիմա երկունքն ալ կը գան և կը խոսիմ իրենց հետ. ահա Երվանդը կը գա:


ՏԵՍԻԼ Ե.

ԵՐՎԱՆԴ և ՆՈՒՅՆ

ԵՐՎԱՆԴ

Ծառա եմ, տե՛ր:


ԱՆՏՈՆ

Շատ կը բաղձայի ձեզի հետ առանձին տեսությռւն մը ընելու:


ԵՐՎԱՆԴ

Շնորհակալ եմ:


ԱՆՏՈՆ

Նախ ձեզի բան մը պիտի առաջարկեմ, որուն ոչ չպիտի ըսեր:


ԵՐՎԱՆԴ, մեկուսի

Արդյոք Մարգրիտը ձեռքես առնե՞ պիտի: Տեր, խոսեցե՛ք:

  1. պիտի ծանոթանաս ինձի=պիտի հասու ըլլամ: