Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ

Ընտանիքի մը երջանկությունը պիտի խռովեր, եթե առաջարկելիքս չընդունիք։ Իմ աղջիկս Մարգրիտը...


ԵՐՎԱՆԴ, մեկուսի

Ես գիտեի որ նորա համար պիտի խոսի, ի՞նչ պիտի ըսե արդյոք։


ԱՆՏՈՆ

Գիտեք որ ձեր վրա սաստիկ սեր ձգած ըլլալուն ըրածը չգիտեր, և դուք, պարոն, կը մերժեք յուր սերը.


ԵՐՎԱՆԴ

Ե՞ս, ո՛չ երբեք, ի բոլոր սրտե կը սիրեմ զինքը:


ԱՆՏՈՆ

Բայց Կոմիկը ինձի ըսավ, որ դուք չեք սիրեր զինքը։


ԵՐՎԱՆԴ

Խաբեր Է ձեզ. այն ձեր ծառան Մարգրիտը[1] ինձի հետ տեսնալուն պես առյուծ կը կտրի և չթողուր որ խոսակցինք. կը սիրեմ Մարգրիտը և սիրելեն չպիտի դադրիմ։


ԱՆՏՈՆ

Կոմիկը ասանկ բաներ ընե՜, բնավ չէի հուսար։


ՏԵՍԻԼ Զ.

ՄԱՐԳՐԻՏ և ՆՈԻՅՆՔ

ՄԱՐԳՐԻՏ, հորը ձեռքը պագնելով

Հա՜յր։


ԵՐՎԱՆԴ. Մարգրիտի ձեռքը պագնելով

Օրիորդ։


ԱՆՏՈՆ

Ի՞նչ կըսես, Մարգրիտ, կը սիրե՞ս Երվանդը։

  1. բնագրում՝ Մարգրիտի