Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳՐԻՏ

Ո՜հ, (Երվանղի վիզը[1] պլլվելով) կը սիրեմ Երվանդը:


ԵՐՎԱՆԴ

Տե՛ր, (Ի ծունկ իջանե) վերջ տուր մեր թշվառությանց:


ՄԱՐԳՐԻՏ

Հայր, (Ի ծունկ իջանե) կարելի եղածին չափ չուտ:


ԱՆՏՈՆ

Ելե՛ք, անմե՛ղ էակներ. (Առ երվանդ) քեզի կը տամ Մարգրիտը, քուկդ է:


ՄԱՐԳՐԻՏ

Ի՜նչ երջանկություն։


ԵՐՎԱՆԴ

Անհուսալի էր այսքան շուտ։ Այն գազան Կոմիկը, որ կուզեր մեզ զատել, մեր ժամ առաջ միանալուն պատճառ եղավ:


ԱՆՏՈՆ

Այո, երթամ զինքը գտնամ և աղեկ մը ծեծելեն զկնի վռնտեմ զինքը, չար ծառա. (Ձեռքերեն կը բռնե) երթանք, զավկըներս մեկտեղ. ձեզի ալ կը հրամայեմ, որ Կոմիկը տեսնալնուդ պես չարաչար պատժեք զինքը։


ՄԱՐԳՐԻՏ

Ի՜նչ ուրախություն։


ԵՐՎԱՆԴ

Ո՜ սեր...: (Կերթան):


ՏԵՍԻԼ է.

ԿՈՄԻԿ, ծամելով. և ձեռքը փետրե ավելով մը կավլե

Աղեկ ճամբա բանեցուցի Երվանդը Մարգրիտեն զատելու համար, մեկ տերս, մեկ կերպով համոզեցի, մյուսը ուրիշ

  1. բնագրում՝ վիզի