Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ Ը.

ԹԵՈՓԻԼԵ և ՆՈԻՅՆ

ԹԵՈՓԻԼԵ

Լմնցուցի նամակը. ամէնն ալ մանրամասնաբար գրեցի և կը հուսամ, որ պարոն Անտոնը իր տունը չընդունիր ասկից ետքը Երվանդը:


ԿՈՄԻԿ

Շատ աղեկ, տեր. նամակը հիմա կը տանիմ։


ԹԵՈՓԻԼԵ

Մի ուշանար, որ ժամ առաջ զատեմ առնեմ Երվանդը. բնավ զինքը չտեսա այսօր. Մարգրիտի հետ ըլլալու է դարձյալ:


ԿՈՄԻԿ

Այո, տեր, միշտ մեկտեղ են։


ԹԵՈՓԻԼԵ

Այն անառակ աղջիկը խեղճ տղուն կորստյանը պատճառ պիտի ըլլա։


ԿՈՄԻԿ

Հոգ մի՛ ընեք, տեր, այս նամակավ կրնաք հաջողիլ:


ԹԵՈՓԻԼԵ, նամակը սեղանի վրա կը ձգե

Նամակը հոս կը ձգեմ, առանց ուշանալու տար (Կերթա):


ԿՈՄԻԿ

Շատ աղեկ, տեր:


ՏԵՍԻԼ Թ.

ԲԻՐԱԲ և ՆՈԻՅՆ

ԲԻՐԱԲ

Դարձյալ գործի վրա ես։


ԿՈՄԻԿ

Ե՞րբ դատարկ տեսար զիս։