Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԻՐԱԲ

Ի՞նչ լուր ունիս։


ԿՈՄԻԿ

Բերկրալի լուրեր ունիմ քեզի հաղորդելու. Մարգրիտն ինձի կնության պիտի առնում. Երվանդն ալ հայր:


ԲԻՐԱԲ, զարմանքով

Երվանդը հա՜յր։


ԿՈՄԻԿ

Այո՛, այո՛, հայր պիտի ըլլա ինձի. չե՞ս ուզեր:


ԲԻՐԱԲ

Բայց ի՞նչպես.


ԿՈՄԻԿ

Օ՜ֆ երկար կ՛ընես... քու էրիկդ պիտի ըլլա։


ԲԻՐԱԲ

Կը հավանի արդյոք. եթե ընդունի զիս կնության, գեշ չըլլար։ Բայց ի՞նչպես հուսամ, վասնզի ես ծեր եմ։


ԿՈՄԻԿ

Ի՞նչ վնաս ունի. Երվանդր արդեն հնությունը շատ կը սիրե[1]. դու ալ հին ես. [2]ահա կերթա կը լմննա։


ԲԻՐԱԲ

Կնիկներուն հիներն ալ տակավին պատիվ ունին եղեր։


ԿՈՄԻԿ

Անշուշտ։


ԲԻՐԱԲ

Գեշ չպիտի ըլլա. խելքս հասավ։


ԿՈՄԻԿ

Առաջ ես Մարգրիտը առնեմ, ետքն ալ դու Երվանդին հետ կը կարգվիս։ Հարսանյաց համար գնա անուշեղեններ

  1. հնությունը շատ ցանկացող է=հնությունը շատ կը սիրե.
  2. [աղե<կ>]