Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ծախու առ, որպեսզի դու ալ քու կողմեդ Մարգրիտի ընծա մը ըրած ըլլաս։


ԲԻՐԱԲ

Շատ աղեկ, ես երթամ առնելու, բայց իմ գործս ալ լմնցուր։


ԿՈՄԻԿ

Հող մի ըներ։


ԲԻՐԱԲ

Ի՞նչ գիտնամ, նայինք, մեծ է զորություն Աստուծո (Կ’երթա):


ՏԵՍԻԼ ժ.

ԱՆՏՈՆ, ԵՐՎԱՆԴ, ՄԱՐԳՐԻՏ թև թևի տված և ՆՈԻՅՆ

ԿՈՄԻԿ

Ի՜նչ կը տեսնեմ, Մարգրիտը Երվանդին թևը մտած։ Ա՜հ, աս ո՜րքան թշվառ եմ ես։


ԱՆՏՈՆ, առ Կոմիկ

Անիծյալ, քեզ մինչև հիմա հավատարիմ ծառա մը կը ճանչեի. բայց հիմա ամեն գործերուդ հասու ըլլալով, իմացա որ վատթարին մեկն ես։


ՄԱՐԳՐԻՏ

Քանի որ կը հիշեմ ինձի ըրածները, այնպես կուգա ինձի, որ առնեմ զինքը դաղաններու առջևը նետեմ։


ԵՐՎԱՆԴ

Բայց ինձի ըրածները, ա՜հ, թշվառական, երկու կտոր ալ ընեմ քեզ, դարձյալ չեմ կշտանար:


ԿՈՄԻԿ, միշտ լուռ, ավելը ձեռքեն կ’իյնա

ԱՆՏՈՆ

Անխիղճ մարդ, ասանկ գաղտնի դարան կը լարես երկու անմեղ էակները կորսնցնելու համար։