Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/57

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԳՐԻՏ

Այո, հայր.


ԵՐՎԱՆԴ

Եթե մի ըստ միոջե պատմելու ըլլամ[1] իր գազանային վարքը, շաբթվան մեջ հազիվ կրնամ[2] լմնցնել։


ԿՈՄԻԿ, մեկուսի

Որչափ ալ բարեկամ ունիմ։


ԱՆՏՈՆ

Ինչո՞ւ լուռ կը կենաս։


ԿՈՄԻԿ

Ի՞նչ ընեմ, տեր։


ԱՆՏՈՆ

Պատասխան տուր ըսածներուն:


ԿՈՄԻԿ

Բոլորն ալ զրպարտություն է։


ԱՆՏՈՆ, Շամակը կը տեսնե կառնե

Այս ի՞նչ է, նայիս, ինձի համար է, այո՛ (Կը բանա): Մեծապատիվ տեր, եղբորորդիս[3] Երվանդը ձեր աղջիկին վրա սեր ձգած ըլլալուն ողորմելի վիճակի մեջ կը գտնվի, ուստի կաղաչեմ, որ զինքը չընդունիր ձեր տունը. ստորագրություն Թեոփիլե:


ԵՐՎԱՆԴ

Ո՜վ Աստված։


ՄԱՐԳՐԻՏ

Ի՞նչ կը նշանակե աս։


ԵՐՎԱՆԴ

Կոմիկին հարցուցեք։

  1. ըլլանք=ըլլամ
  2. կրնան<ք>=կրնամ
  3. Հորեղբորորդիս=եղբորորդիս