Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/58

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ

Ի՞նչ կը նշանակե այս նամակը:


ԿՈՄԻԿ

Տե՛ր, նամակը դուք կարդացիք և նշանակությունը ինձի՞ կը հարցնէք, ի՞նչ գիտնամ ես:


ԱՆՏՈՆ

Աս ալ քու սատանայությունդ է. (Ականջեն կը բռնե), անբան անասուն։


ՆԵՐՍԵՆ

Կոմի՛կ, Կոմի՛կ։


ԿՈՄԻԿ

Բանս բուսավ, հիմա մյուս տերս ալ պիտի գա. աս որքան թշվառ եմ ես։


ԱՆՏՈՆ

Ի՞նչ էր պատճառը, որ այս երկուքը բաժնել կ՝ուզեիր մեկզմեկե։


ՆԵՐՍԵՆ

Կոմի՛կ, Կոմի՛կ։


ԿՈՄԻԿ

Աս ալ բնավ մտքես անցած չէր։


ԱՆՏՈՆ

Ո՞վ է քեզ կանչողը։


ԿՈՄԻԿ

Սա... սա... տանան (Ջեռվըներովը երեսը կը ծածկէ):


ԵՐՎԱՆԴ

Շատ կ՝ուզեի որ այս վիճակի մեջ տեսնամ զքեզ։


ՏԵՍԻԼ ԺԱ.

ԹԵՈՓԻԼԵ և ՆՈԻՅՆՔ

ԹԵՈՓԻԼԵ, Երվանդը Մարգրիտի հետ կը տեսնա կապշի

Մեր ծառան տեսա՞ք։