Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/59

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՆՏՈՆ

Ո՞վ է ձեր ծառան:


ԹԵՈՓԻԼԵ

Կոմիկը. Կոմի՛կ։


ԱՆՏՈՆ

Դու ալ խե՞նդ ես, ի՞նչ ես. Կոմիկը ի՛մ ծառաս է։


ԹԵՈՓԻԼԵ

Կատակ ընելու ատեն չունիմ, ըսեք ինձի եթե տեսաք զինքը։


ԱՆՏՈՆ

Ի՞նչպես կրնա ըլլալ որ...


ԹԵՈՓԻԼԵ

Սիրտս կը նեղեք, կարևոր գործեր ունիմ, պիտի երթամ, ըսե՛ք։


ԱՆՏՈՆ, առ Կոմիկ

Երեսդ բաց, ձեռքերդ վար ա՛ռ։


ԹԵՈՓԻԼԵ

Այո՛, ահա իմ ծառաս, ի՞նչ իրավունքով ականջեն բըռներ եք։


ԱՆՏՈՆ

Իմ ծառաս է։


ԹԵՈՓԻԼԵ

Չէ՛, իմս է։


ԱՆՏՈՆ, աո Կոմիկ

Որո՞ւ ծառան[1] ես։


ԿՈՄԻԿ

Ձեր ծառան եմ։


ԹԵՈՓԻԼԵ

Բայց ես...

  1. ծառա = ծառան