Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

որն իր որոշ թերություններով հանդերձ, նշանակալից շրջադարձ էր անմահ երգիծաբանի գրական ժառանգության ամբողջացման ուղղությամբ։


Հետագայում, Պետհրատը լույս ընծայեց Պարոնյանի երկերը «Մեծպպատիվ մուրացկաններ», երկերի միհատորյակ, երկհատորյակ և որոնց արագ սպառումը վկայում էր, թե որքան անհրաժեշտություն է երգիծաբանի գրական ժառանգության նոր, ամբողջական հրատարակությունը։


Ահա այդ պահանջը հաշվի առնելով՝ Գրականության ինստիտուտը մի քանի տարի առաջ սկսեց նախապատրաստական աշխարանքներ կատարել այս ուղղությամբ։


Բայց, անխուսափելիորեն, նման մի հրատարակության պետք է նախորդեր Պարոնյանի գեղարվեստական գործերի գիտական գնահատումը, որը ո՛չ միայն կբացահայտեր այդ երկերի հասարակական, քաղաքական նշանակությունը, այլև հնարավորություն կտար ճշտելու երգիծաբանի ժառանգության սահմանները, լայնածավալ այն ժառանգության, որի զգալի մասը մինչև այսօր գտնվոլմ է մամուլի էջերում։ 1941 թվականին լույս տեսավ պրոֆ. Արսեն Տերտերյանի «Հ. Պարոնյանի գեղագիտական հայացքները» ծավալուն ուսումնասիրությունը։ Այնուհետև լույս տեսան նոր աշխատություններ Պարոնյանի մասին:


Պարոնյանի գրական ժառանգության ուշադիր հետազոտությունը ցույց տվեց, որ երգիծաբանի ստեղծագործության մի զգալի մասը մնում է այնպիսի պարբերականների էջերում, որոնք չկան Հայաստանի գրադարաններում. ինչպես «Եփրատ», «Հայրենիք», «Լույս», «Ճերիտեի շարքիե», «Մանդոլմեի Լֆքյար» և այլն, որոնց էջերում նա թողել Է հարյուրից ավելի մանր ծավալի երկեր։


Պարոնյանի խմբագրած թերթերից նկատելի չափով պակասավոր էին «Թատրոնի» հավաքածոները։


Երգիծաբանի թողած ժառանգության գիտական նոր հրատարակությանը անհնար էր ձեռնարկել առանց վերոհիշյալ նյութերը ձեռք բերելու։ Գրականության ինստիտուտը, Գրականության և արվեստի թանգարանը լրջորեն զբաղվեցին այդ գործով։


Գրականության և արվեստի թանգարանը Փարիզի Նուպարյան մատենադարանից ստացավ «Թատրոն» պարբերականի երեք տարվա հավաքածոների ֆոտո-ժապավենը, որը շատ տեսակետից փոխեց մասնագետների կարծիքը Պարոնյանի գրական ժառանգության մասին։ Պարզվեց, որ այդ թերթում երգիծաբանի գրած և մինչև այժմ անհայտ մնացած երկերից կարելի է ստեղծել երկուսից երեք ստվարածավալ նոր հատորներ. «Թատրոնի» այդ համարներում երևան եկան Պարոնյանի «Ազգային ջոջերից» մի քանիսի նախատիպերը, այլ խոսքով՝ կրկնակները, որոնք մինչև այժմ չէին զբաղեցրել ոչ երգիծաբանի երկերը հրատարակողներն և ո՛չ էլ նրա մասին հետազոտություններ գրողներին։