Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ

Այո՛, ձեր ծառան եմ:


ԱՆՏՈՆ

Հիմա կը հասկնամ, ինձի ալ կը ծառայես, պարոն Թեոփիլեի ալ. չեմ ուզեր, որ ասկից ետքը իմ տունս գաս, կորիր գնա՛ (Կը հրե), բայց եկուր հանե՝ հագուստները և անանկ գնա:


ԿՈՄԻԿ

Տե՛ր:


ԱՆՏՈՆ

Շուտ եղիր, հանե՛։


ԿՈՄԻԿ, կը հանե վրայի հագուստը

Բայց առանց հագուստի...։


ԹԵՈՓԻԼԵ

Ես ալ չեմ ուզեր, որ աչքիս երևաս, կորի՛ր (Կը հրե):


ԵՐՎԱՆԴ

Հորեղբայր իմ. ինձի համար ալ բավական զրպարտություններ ըրած է ձեզի. բոլորն ալ սուտ են, և ես օրիորդ Մարգրիտը [1]կը սիրեմ, ինչպես որ ան ալ զիս:


ԹԵՈՓԻԼԵ

Շատ աղեկ։ (Առ Կոմիկ) Վայրենի գազան, (Կ’երթա):


ԱՆՏՈՆ. առ Կոմիկ

Անբան անասուն (Կերթա):


ԵՐՎԱՆԴ, առ Կոմիկ

Է՛շ, ավանա՛կ (Կ’երթա):


ՄԱՐԳՐԻՏ. խղճալով

Կը խղճամ քու վրադ. բայց ինչո՞ւ: Զիս թշվառացնեիր պիտի, եթե հայրս չիմանար քու սատանայություններդ։ Անիծյալ, տխմար, ապուշ (Կերթա).

  1. [առի հարսնիքը լմնցավ]