Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/61

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ ԺԲ.

ԿՈՄԻԿ, առանձին

Քիչ առաջ մեկը իմ ծառաս է[1], կըսեր ինձի համար, մյուսն ալ իմ ծառաս Է կ՝ըսեր, հիմա երկուքն ալ զիս թողուցին. ո՜հ թշվառությանս: (Բիրաբը կամաց կամաց գալով դռան առջև կը կենա ձեռքը սակառ մը) Ի՞նչ ընեմ, ո՞ւր երթամ։


ՏԵՍԻԼ ԺԳ.

ԲԻՐԱԲ և ՆՈԻՅՆ

ԲԻՐԱԲ

Աս շաքարեղեններն ալ որչափ ծանր են։


ԿՈՄԻԿ

Եթե մայրս գա ու զիս ասանկ մերկ տեսնա, ի՞նչ պիտի ըսե արդյոք։


ԲԻՐԱԲ. յուրովի

Անկարելի բան. վասնզի Երվանդը հիմա տեսա, երեսս անգամ չնայեցավ. ինչպե՞ս կրնա ըլլալ, որ իրեն հետ ամուսնանամ:


ԿՈՄԻԿ

Խեղճ մայրս կը հուսար, որ Երվանդը պիտի առներ իրեն ամուսին։ Ո՜հ թշվառությանս. Երվանդին Մարգրիտը առնելը ինձի ալ վնաս տվավ մորս ալ, ինչ աղեկ կ՝ըլլար, թե որ Մարգրիտը ես առնեի և մայրս ալ Երվանդը առներ, ասանկով երիտասարդ հայր մը պիտի ունենայի. բաղդը կը ծիծաղի զիս։


ԲԻՐԱԲ, Կոմիկը կը տեսնե

Զավակս, դարձյալ գործի վրա չէ. վասնզի զգեստները հաներ Է. Կոմիկ, ի՞նչ լուր ունիս. հարսնիքները ե՞րբ պիտի կատարվին, ես շաքարեղենները առի։

  1. բնագրում էր