Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԿՈՄԻԿ, չպատասխաներ

ԲԻՐԱԲ

Ինչո՞ւ լուռ կը կենաս, գործերդ ավելցուցի՞ր, ի՞նչ ըրիր, որ ասանկ կը խորհիս։


ԿՈՄԻԿ

Բան մը չկա։


ԲԻՐԱԲ

Հարսանյաց հանդեսը ե՞րր պիտի կատարվի։


ԿՈՄԻԿ

Կատարվեր լմնցեր են. Երվանդը առավ Մարգրիտը։


ԲԻՐԱԲ

Բայց Երվանդը իս կուզեր առնել ըսիր, խաբեցի՞ր զիս:


ԿՈՄԻԿ

Քեզ խաբելու համար չըսի, բայց տնանկ եղավ. ասկից ի զատ երկու տերերս ալ իս վռնտեցին։


ԲԻՐԱԲ

Եվ ի՞նչպես։


ԿՈՄԻԿ

Ի՞նչպես պիտի ըլլա, հազիվ թե մեկ տիրոջս հրամանները կատարելու ետևե էի, մյուս տերս ալ սկսավ կանչել զիս. մեկուն այո՛, մյուսին ո՛չ ըսելով, իմացվեցավ, որ երկու տերանց ծառայողներեն մեկն ալ ես եմ. մեկը գայլի կերպարանք մտնալով կարծես կուզեր զիս ուտել, մյուսն ալ առյուծի նման բզիկ բղիկ ընելու կը ջանար զիս. ականջս կը քաշեր, ապտակ կիջեցներ իմ նազելի այտերուս, ասդիս անդին կը հրեր. նույն միջոցին քեզ կը հիշեի. ահա ասանկ խաղք խայտառակ ըլլալեն զկնի՝ զգեստներս ալ առին վրայես և հիմա ասանկ մնացի, այս վիճակը շատ ողորմելի վիճակ մըն է. [1]աոաջ ինչ էր նե դարձյալ ծառա մըն էի, այլ հիմա...

  1. [ին<չ>]