Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/63

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԲԻՐԱԲ

Անփետուր աքաղաղ դարձեր մնացեր ես։


ԿՈՄԻԿ

Ի՞նչ ընենք։


ԲԻՐԱԲ

Ի՞նչ պիտի ընենք, հիմա ազատ ես, վասնզի տեր բան չունիս, ազատ ես, ինչ որ ուզես կրնաս ընել, մի՛ մտածեր ի՞նչ ընենք, եկուր շաքարեղենները ուտենք գոնե։


ԿՈՄԻԿ

Իրիկվան ուտելու հաց ունի՞նք։


ԲԻՐԱԲ

Հաց չկա. ես արդեն երկու օրե ի վեր[1] հաց չէի ուտեր, որ հարսնիքի գիշերը շատ ուտենք։


ԿՈՄԻԿ

Շաքարեղենները գնա ծախե և հաց ծախու առ։


ԲԻՐԱԲ

Չեմ կրնար ծախել:


ԿՈՄԻԿ

Բայց ի՞նչ ընելու ենք այս իրիկուն։


ԲԻՐԱԲ

Անոթի մնալու ենք. ահա այս է երկու տերանց ծառայություն ընողներուն վերջը[2], իմ թշվառությանս ալ պատճա եղար (Կ’երթա):


ԿՈՄԻԿ կը կենա գլուխը ծռած ու կամաց կամաց լալով կերթա ըսելով: Այս ի՞նչ դժբախտություն է գլուխս եկավ։

ՎԵՐՋ

  1. [էսօր]
  2. [ծառայելով օրիորդ սիրողներուն վիճակը.]