Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԱՐԱՐՎԱԾ ԱՌԱՋԻՆ

Թափառնիկոսի տան մեջ սրահ մը, մեջտեղը սեղան՝ որու վրա դրված են գրքեր, մեծ ու փոքր շիշեր, չվաններ, դիտակ մը, ատրճանակ մը և գիր գրելու պիտույք. պատեն հայելի մր կախված. թիկնաթոռ և աթոռներ, աջ կողմը խուց մը միջին դուռ:


ՏԵՍԻԼ Ա.

ՄԱՐԹԱ գիշերվան հագուստով, վերջը ՆԻԿՈ

ՄԱԸԹԱ, բարկությամբ ներս կը մտնե ծառան կանչելով

Նիկո... Նիկո... Աս վերջապես դիմանալու բան չէ, ալ համբերությունս հատավ, ամեն գիշեր սպասել և դարձյալ միս մինակ պառկիլ... շաբաթը գիշեր մը միայն տունը կը պսակի, մյուս գիշերները... չգիտեմ ուր։ Պիտի հարցնեմ իրեն, նայիմ, գերի՞ առավ զիս այս տանը մեջ... ստակովս գերի ըլլալ չեմ ուզեր։ Ոչ... գիտեմ իս ինչու համար միս մինակ կը թողու, վասնզի ես ալ ծերացած եմ, թե որ տասնուվեց տարու օրիորդ մը ըլլայի, աս ճամբան չէր բռներ։ Իսկ եթե օրենքը այսպես կը պատվիրե, որ կանայք երիտասարդության ատեն սիրվին, և ծերության ատեն նախատվին, ըսելիք չունիմ. բայց կուզեմ գիտնալ թե որ օրենքն է այս... միթե՞ Սահմանադրությունը կը տա այս պատվերը. որ հոդվածին մեջ կը գրե... տեսե՛ք մեջ մը և պոռացեք թե ազգը հառաջադիմության ասպարեզին մեջ կը քայլե... բոկ ոտքով: Ո՜վ հառաջադիմություն, հայությունը պոչդ կախած գետնաքարշ ո՞ւր կը տանիս, այդպիսի հապճեպով դեպի ո՞ւր կը դի-