Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նույնր պետք է ասել «Պտույտ մը Պոլսո թաղերու մեջ» նշանավոր երկի մասին: Ինչպես «Ազգային ջոջերը», այնպես էլ Պոլսի թաղերի նկարագրությունը Պարոնյանին զբաղեցրել է դեռևս «Թատրոնի» հրատարակման տարիներից: Նա «Թատրոնի» 1874—1875 թվականների համարներում թողել է մեզ հայտնի գրեթե բոլոր թաղերի նկարագրությունները: Հետագայում, արդեն 1880 թվականին նորից Է անդրադարձել այդ նյութին, գրեթե հաշվի չառնելով նախորդ տարիներին իր գրածները:


Այսպիսով, վերոհիշյալ երկերը գիտական հրատարակության մեջ կմտնեն նորահայտ տարբերակներով:


«Թատրոնի» էջերում մինչև այժմ մնացել է նաև Պարոնյանի մի այլ՝ ծավալուն ստեղծազործությունը՝ «Հին աշխարհին Խաչիկը, նոր աշխարհին Գարիկը» վերնագրով, որից հատվածներ էին միայն հայտնի բանասերներին այդ պարբերականի՝ Երևանում գտնվող համարներից:


Նկատելի չափով հարստացել են նաև Պարոնյանի քաղաքական սատիրայի համար բնորոշ «Կսմիթների» և «Հոսհոսի ձեռատետրի» նյութերւ: Հայտնի է, որ «Թատրոնում» սկսելով «Կսմիթները», Պարոնյանը դրանք շարունակեց «Մասիսում», իսկ հետագայում «Փորձում»՝ «Հոսհոսի ձեռատետրը» վերնագրով: Մինչև այժմ լույս տեսած ժողովածուներից դուրս են մնացել «Կսմիթների» այն հատվածները, որոնք լույս են տեսել Մինաս Գափամաճյանի «կույսում» և «Հոսհոսի ձեռատետրի» շարունակությունը, որ Աբգար Հովհաննիսյանը հրատարակել Է «Արձագանքում»:


Բացի վերոհիշյալ ծավալուն ստեղծագործություններից, ներկա գիտական հրատարակության մեջ առաջին անգամ կզետեղվեն հարյուրից ավելի այլ երկեր, այս բոլորը միասին գրեթե կկրկնապատկի նախորդ հրատարակության 11 հատորների ծավալը:


Հ. Պ արոնյանի երկերի գիտական հրատարակության գործը նկատելի չափով դժվարանում Է նաև այն պատճառով, որ երգիծաբանի երկերի ճնշող մեծամասնությունր լույս է տեսել օրը օրին պարբերական մամուլում՝ ծածկանուններով կամ անստորագիր։ Հեղինակը հնարավորություն չի ունեցել դրանք մշակելու, ակնհայտնի վրիպումներն ուղղելու։ Առհասարակ նա առանձին գրքերով հրատարակել է միայն մի քանի աշխատություն:


Հատուկ ուշադրություն է դարձվել, որպեսզի ներկա գիտական հրատարակության մեջ տեղ չգտնեն Պարոնյանի գրչին չպատկանող երկեր:


Հ. Պ արոնյանի երկերի ժողովածուի գիտական հրատարակությունը պատրաստելիս կիրառված են տեքստաբանական հետևյալ սկզբունքները.


1. Որպես արևմտահայ լեզվի յուրահատկություն, պահպանված են կը-երը (օր. կը դնե, կը լմնցնե, կը հագցվի), ինչպես նաև «ը»-երը բառամիջում (օր. պտըտիլ, ավըրվիլ և այլն):