Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Աներես աղջիկ, գնա սենյակդ քաշվե՛, վերջը կը խոսիմ քեզի հետ։ (Երանյակ կերթա):


ԴՐՍԵՆ

Թի թա թի թա թի թա թի...


ՄԱՐԹԱ

Շուտ եկուր որ տեսնես թի թա թի։


ԴՐՍԵՆ

Թի րա րա թի րա րու...


ՄԱՐԹԱ

Եկուր որ խոսր հասկնանք իրարու։


ԴՐՍԵՆ

Թի թա թա։


ՄԱՐԹԱ

Աստված պատիժդ տա։


ՏԵՍԻԼ Գ.

ՆՈԻՅՆ և ԹԱՓԱՌՆԻԿՈՍ գիշերազգեստով

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թի րա րա, բարև, անուշիկս։


ՄԱՐԹԱ, մեկուսի

Անուշիկը։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ինչո՞ւ համար առանձին նստեր ես, նոնոշիկս։


ՄԱՐԹԱ, բարկությամբ

Չեմ գիտեր։