Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Տիկինը այսօը բարկացած է, հա՛ հա՛ հա՛, տիկին։


ՄԱՐԹԱ, բարկությամբ

Ծերուկ տիկին, և կը հանդգնի՛ս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Չհանդգնելու ի՜նչ կա։


ՄԱՐԹԱ

Կուզե՞ս որ բերանս բանամ։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Բաց, որ հով առնես։


ՄԱՐԹԱ

Երկուշաբթի գիշեր ո՞ւր էիր։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Հիվանդ նայելու գացեր էի:


ՄԱՐԹԱ

Երեքշաբթի՞։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Մեկուն ակռան քաշելու։


ՄԱՐԹԱ

Չորեքշաբթի՞։


ՌԱՓԱՌՆԻԿՈՍ

Ակռա չընելու:


ՄԱՐԹԱ

Հինգշաբթի՞։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ակռա պարպելու. հա՛ հա՛ հա՛, մեր տիկինը, շաբթվան բոլոր օրերը անսխալ կը ցցունե: