Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 1 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/77

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՄԱՐԹԱ

Այո՛, պարոն, օրացույց մեմ, և այնպիսի օրացույց մը, որ մինչև վերջին շունչդ չպիտի փոխես: Երեկ գիշեր ո՞ւր էիր, ո՞ւր կորսված էիր. ո՞ր ծակը մտած էիր:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Երեկ գիշեր կորսված չէի, թատրոն մտած էի, ուր ազգային ներկայացում մը տվին: Հայ եղողը պետր է ազգային հանդեսներուն ներկա գտնվի:


ՄԱՐԹԱ

Առանց ինձի թատրո՞ն կերթաս:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Թատրոնը ծերերու համար չէ:


ՄԱՐԹԱ

Հապա ձեզի համար, երթալ անկե վարպետություններ սորվիլ և ետքը ձեր կիները խաբել, վասնզի դուք միայն խաբելու և խնդալու կտորներու ուշ կը դնեք, ոչ թե ամբողջ խաղին՝ որ լի է բարոյականությամբ:


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Դուն ի՞նչ կը ծախես:


ՄԱՐԹԱ

Ես ի՞նչ կը ծախեմ, սրիկա. դուն իմ ստակովս մարդ եղար, համբավ ստացար. հիմա զիս միս մինակ թողլով, գլուխդ կառնես թատրոն կերթաս։


ԹԱՓԱՌՆԻԿՈՍ

Ուրիշ անգամուն գլուխս քեզի կը ձզեմ անանկ կերթամ:


ՄԱՐԹԱ

Կը ծաղրե՛ս զիս, խայտառակ, իմ ստակովս մարդ եղար։